Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին
Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են բոլոր կարևոր խնդիրները։ Կողմերը ունենան առաջխաղացում։ Հանդիպումից հետո ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում»,- ասել է նա։
Միշելը հայտնել է, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատել։
Շառլ Միշելն ասել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին ՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում։
Հիշեցնենք, որ նախքան եռակողմ հանդիպումը Շառլ Միշելը երեկ ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը
- Բրյուսելում մեկնարկել է Միշել-Ալիև հանդիպումը
- Փաշինյանն ու Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր
- Մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
- Մինչև եռակողմ հանդիպումը Շառլ Միշելն Ալիևի ու Փաշինյանի հետ առանձին-առանձին կխոսի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան