ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում Ադրբեջանի նպատակներն ամբողջությամբ ձախողվել են. ՊՆ
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:
Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է մեկ սպանվածի մասին
- ՊՆ. Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ. Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
- ՊՆ. Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմն ունի մեկ զոհ և 2 վիրավոր
- Կրակի ինտենսիվությունը նվազել է նաև Վերին Շորժայի ուղղությամբ.ՀՀ ՊՆ
- Ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ
- Հակառակորդի կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ չի դադարել․ ՊՆ
- Ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա․Կութի և Սոթքի ուղղությամբ կրակը շարունակվում է․ ՊՆ
- Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան