Երևան-Արմավիր ճանապարհին Toyota-ում հրդեհ է բռնկվել, վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Մայիսի 14-ին, ժամը 15:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Ս.-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Ա. Ս.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16։03-ին։ Ավտոմեքենան այրվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում