Արմեն Գրիգորյան. Հայաստանը չի ստացել այն սպառազինությունը, ինչը պատվիրել և ինչի համար վճարել է Ռուսաստանին
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն զենքն ու սպառազինությունը, որը պատվիրել է ու որի համար վճարել է։
Новая газета Европа-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «փլուզվել են այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, նորերը չեն ստեղծվել»։
Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Երևանն այս իրավիճակում, Գրիգորյանն ասել է. «Փնտրել նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ, քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել և վճարել ենք Ռուսաստանին»։
Ճշտող հարցին, թե խոսքը «2021 թվականի հարյուր միլիոնավոր դոլարների պայմանագրի մասին է, որը դեռ փակված չէ», ԱԽ քարտուղարն ասել է. «Մի քանի նման պայմանագրերի մասին, դա միակը չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան