Արսեն Բաբայան. Ժողովուրդ, նոր բա՞ն է պատահել...
«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Երեք տարի ասվել է այն ամենը, ինչ այսօր ասեց Միշելը:
Վերջին ամիսներին նույն բանը Նիկոլն արդեն ուղիղ էր ասում: Բայց կային մարդիկ, որ պնդում էին, թե՝ «ա դե բան էր ասեց... հո չարե՞ց»:
Այսօր, երբ Միշելն էլ ասեց այն, ինչ Նիկոլն ամիսներով ասում էր որ պիտի անի՝ էլի մարդիկ են հայտնվել, որ ասում են՝ «դե լավ դուք էլ, թուղթ չի ստորգրել...»:
Այսինքն ի՞նչ է ստացվում: Մենք Նիկոլին չէինք հավատո՞ւմ, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պիտի մի փաստաթուղթ ստորագրի, որի համար իրեն դավաճան են ասելու:
Ժողովուրդ, նոր բա՞ն է պատահել...
Հ.Գ. Անկլավները (հատկապես՝ Տիգրանաշենը) հանձնելու մասին երեք տարի առաջվանից խոսում եմ: Հիմա հենց հանձնի պիտի զարմանա՞ք»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով և չունի խաղաղության որևէ մտադրություն. Թաթոյան
- Մետաքսե Հակոբյան. Իսկ Արցախում որոշ ուժերի ներքաղաքական կյանքը «եռում» է
- Ալվինա Աղաբաբյան. Ի՞նչ է նշանակում 29800 քառ կմ-անոց ՀՀ և 86600 քառ կմ-անոց Ադրբեջան
- Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը. «Հայկական ալիք»
- Միշելն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան