«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը գրավեց 14-րդ տեղը
«Եվրատեսիլ-2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր «Future Lover» երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։
Մրցույթի հաղթողն է Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը, 2-րդ տեղը գրավեց Ֆինլանդիայի, 3-րդը՝ Իսրայելի ներկայացուցիչները։
Լորինը «Եվրատեսիլ»-ում հաղթել էր նաև 2012-ին։
Եզրափակչում ելույթ ունեցավ 26 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանն իր 12 միավորը տվել է Իսրայելի ներկայացուցչին։ Վերջնական արդյունքը ստացվել է ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդունքում։
Հիշեցնենք, որ մրցույթը կայացավ Լիվերպուլում։ Անգլիան հյուրընկալեց երգի միջազգային մրցույթ «Եվրատեսիլը» անցյալ տարվա հաղթող Ուկրաինայի անունից։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը. Ուղիղ
- «Եվրատեսիլ-2023». Հայաստանի ներկայացուցիչը եզրափակչում է
- Բրյունետի ելույթը՝ «Եվրատեսիլ-2023»-ում
- «Եվրատեսիլ 2023». Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
- Բրյունետը՝ «Եվրատեսիլ 2023»-ի բացմանը
- Եվրատեսիլի Յութուբյան ալիքում հրապարակված տեսահոլովակների թոփ 20-յակում Բրյունետի «Future Lover»-ն առաջինն է
- Բրյունետը Եվրատեսիլ 2023-ի ընթերցողների կողմից ամենասիրված կին արտիստն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան