Թուրքիայի ընտրություններ. Բացված քվեատուփերի 39.92%-ի արդյունքներով Էրդողանն ունի 52.85%, Քըլըչդարօղլուն՝ 41.23%
Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։ Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 39.92%-ը։
Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվել են 19.735.832 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 19.403.384 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.48։
Բացված քվեատուփերի արդյունքներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 52.85% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41.23%, Սինան Օղանը՝ 5.37%։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում համապետական ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով, տեղի են ունեցել բախումներ
- Վարուժան Գեղամյան. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը չի փոխվելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին