Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
«Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ ավելի կոնկրետ ու թիրախային ձևով է արտահայտում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր հանձնառությունը։
Այսօր նա ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Նիկոլ Փաշինյանը հանցանք է գործում Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի դեմ, հայ ժողովրդի դեմ։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է նպաստել Հայոց ցեղասպանության ևս մեկ փուլի իրականացմանը։
Նիկոլ Փաշինյանը ցեղասպան է։
Նիկոլ Փաշինյանին աջակցողները, ովքեր գիտակցում են այս հանգամանքը, դավաճաններ են»։