Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, մեկ-երկու կետերում էլ հայկական զորքեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան
«Սա ընթացիկ աշխատանք է, ապահովում է առաջադիմություն, բոլոր հարցերը պետք է հստակ քննարկվեն, ներկայացվեն բանակցությունների սեղանին»,- ասուլիսում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` անդրադառնալով երեկ Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև բանակցություններին ու դրան հաջորդած հայտարարություններին։
Նա նաև նշեց, որ իրենք հասկանում են՝ «չափազանց կարևոր է գալ համաձայնության, հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն», կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, ինչը չափազանց կարևոր է և շատ հստակ։
«Սա աշխատանք է, որն ակնկալում է առաջընթաց, քայլ առ քայլ շարժվում ենք առաջ։ Նոր եռակողմ հանդիպումներ դեռ սպասվում են»,- ասաց դեսպանը։
Լրագրողը ճշտող հարց ուղղեց դեսպանին, թե իր խոսքում նշեց «զորքերը պետք է երկու կողմն էլ դուրս բերեն», Հայաստանի մասով ի՞նչ նկատի ունի, Հայաստանի զորքերը, ըստ էության Հայաստանի տարածքում են, Անդրեա Վիկտորինն ասաց. «Դա շատ հստակ նշվել է, 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում, և շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա էլ եղել Բրյուսելում օգտագործված հստակ ձևակերպումը։ Ես պարզապես կրկնում եմ»։
Հարցին՝ կարո՞ղ է ասել, որ հատվածներն են. դեսպանը պատասխանեց. «Ոչ մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան