Այն ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը.Արթուր Խաչատրյանը՝ ՌԴ-ից Հայաստան զենք չմատակարարելու վերաբերյալ
«Եթե նկատել եք՝ վերջերս Փաշինյանը խոսում էր ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այլ լիակատար տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ինչը, որ Փաշինյանն ակնարկներով էր ասում,երեկ Շառմլ Միշելը բացահայտ ասաց»,-խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Ընդդիմադիր պատգամավորի մեկնաբանմամաբ ՝ դրանով Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի նկատմամբ:
Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը և որպես փաստարկ բերեց 1992 թվականի ԳԽ որոշումը, որով արգելվում է ՀՀ իշխանության ներկայացուցիչենրին ստորագրել որևէ մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս:
«Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի բոստանը չէ, նա իրավունք չունի այն նվիրել սրան կամ նրան, մանավանդ, որ ո՛չ ինքը, ո՛չ իր քաղաքական ուժը որևէ ներդրում չեն ունեցել արցախի հանրապետության կայացման մեջ: Արցախի ժողովուրդն աներկբա պնդել է, որ իրենք են իրենց ճակատագրի տերը և իրենք են այն որոշելու»,-ասաց Խաչատրյանը:
Նա հայտարարեց, որ նախկինում ՀՀ իշխանությունները եթե ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա միայն վերապահումներով՝ դրա շրջանակում չտեսնելով Արցախը:
Մեկնաբանելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունները և Հայաստանին չի տալիս նախատեսված զենքը՝ պատգամավորն աաց. «Տասնյակ տարիներ Ռուսաստանը պատշաճ կատարում էր իր պարտականություններն, այսօր չի՞ կատարում... Այն ցույց է տալիս այս իշխանությունների անբաշարությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սահակյան. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ինքնիրավչությամբ է զբաղված
- Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին էլ. Անդրանիկ Քոչարյան
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
- Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին