Ընտանիքի միջազգային օրը՝ ուսումնական զորամասում
ՀՀ Պաշտպանության նախրարարությունը հայտնում է Ընտանիքի միջազգային օրն ուսումնական զորամասում կազմակերպած միջոցառման մասին
«Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է համերգ՝ ԶՈՒ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում:
Երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ»,-ասվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է ամուր ընտանիքի գրավականը. Հարցում
- Ընտանիքի օրվա առթիվ Պապիկյանի կինը լուսանկարներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում