Քաղաքական 19:19 15/05/2023 Հայաստան

Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը հոդված է հրապարակել, որում ասվում է․

«2023թ․ մայիսին Թուրքիայում սպասվող ընտրությունները կարող են շրջադարձային նշանակություն ունենալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, իսկ Հայաստանի համար այն առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․

• Նախ, Թուրքիան և Հարավային Կովկասում վերջինիս կցորդ Ադրբեջանը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ անվտանգային մարտահրավերները:

• Թուրքիայում հնարավոր ներքաղաքական վերադասավորումները շատ կարևոր են հայ-թուրքական ակտիվ շփումների և Անկարայի հետ հարաբերությունները «կարգավորելու»՝ ՀՀ գործող իշխանությունների զիջողական քաղաքականության համատեքստում:

• Կարևոր է, թե ինչպիսին կլինեն մեր տարածաշրջանում Թուրքիայի արտաքին և ռազմական քաղաքականության առանձնահատկությունները մայիսյան ընտրություններից հետո:

• Տարածաշրջանի կայունության տեսանկյունից էական է, թե ինչպիսի բնույթ կկրեն Թուրքիայի հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ, ինչպես նաև ձևավորվող կառավարությունը ինչպիսի մարտավարություն կորդեգրի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի խորացման հարցում։

• Կարևոր է նաև Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքավորումը, վերջինիս հարաբերությունների հետագա զարգացումը ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Արաբական երկրների հետ։

Անկախ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ քիչ հավանական է դրանց արդյունքում Թուրքիայի արտաքին և անվտանգային ռազմավարության էական վերանայումը, սակայն հաշվի առնելով ներկայումս Թուրքիայի աշխարհաքաղաքական կշիռը միջազգային և տարածաշրջանային հարաբերություններում, վստահաբար կարելի է պնդել, որ Անկարայի քաղաքականության նույնիսկ մարտավարական փոփոխությունները էական ազդեցություն են ունենալու ողջ տարածաշրջանի վրա։ Այս իմաստով կարևոր է հասկանալ իշխանության համար պայքարում երկու հիմնական մրցակիցների արտաքին քաղաքական մոտեցումներն ու տեսլականը։

Էրդողանի հաղթանակը առաջիկա ընտրություններում վերջինիս հնարավորություն կտա ի վերջո հաղթող դուրս գալ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի և նրա գաղափարական հետևորդների հետ կատաղի պայքարում՝ առաջիկա 5 տարիներին ավարտին հասցնելով Թուրքիայի ազգայնական-իսլամական ապագայի շուրջ իր քաղաքական տեսլականը։ Ընդդիմության պարտությունը կնշանակի Թուրքիայում միակուսակցական և ավտորիտար համակարգի ամրապնդում՝ Էրդողանին հնարավորություն տալով իր քառորդդարյա կառավարմամբ նոր հետք թողնել Թուրքիայի պատմության մեջ՝ վերաիմաստավորելով Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետության բովանդակությունը։

Այս է պատճառը, որ կողմերը ամենայն հավանականությամբ այս ընտրություններում պատրաստ են գնալու մինչև վերջ՝ ընդհուպ մինչև փողոցային պայքար և ռազմական հեղաշրջում։ Ուշագրավ է, որ ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն փողոցային ակցիաների մեծ փորձ ունի (վերջինիս նույնիսկ երբեմն անվանում են թուրքական Գանդի) և դեռ 2017-ին առաջնորդել է այսպես կոչված «Արդարության երթը», որը ավարտվել է Ստամբուլում հարյուրհազարավորանոց հանրահավաքով։ Էրդողանն իր հերթին վերջին 20 տարիներին հաղթահարել է մի շարք քաղաքական մարտահրավերներ՝ փողոցային ակցիաներից մինչև հեղաշրջման փորձ, և ինքն էլ ի վիճակի է Թուրքիայի փողոցները ողողել բազմահազարանոց՝ հիմնականում պահպանողական և ազգայնական զանգվածով։

Էրդողանի կողմից այսօր վարվող «անկախական» քաղաքականությունը և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության ինքնուրույն բևեռ դառնալու նկրտումները վայելում են Թուրքիայի բնակչության մեծ մասի աջակցությունը։ Պատահական չէ, որ Թուրքիայում իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքային դեմքերից մեկն է դարձել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ով պարբերաբար հանդես է գալիս հակաամերիկյան հայտարարություններով։ Վերջինս թուրքական լրատվամիջոցներից մեկի եթերում նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնիսկ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բայդենի դեռևս մինչև նախագահ ընտրվելը արած հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Թուրքիայի ընդդիմությանը և «տապալի» Էրդողանին ընտրությունների միջոցով։

Մյուս կողմից թուրքական և միջազգային մամուլում լայն տարածում ստացավ մայիսի 11-ին Քըլըչդարօղլուի գրառումը Թվիթերում, որտեղ վերջինս Ռուսաստանին կոչ էր անում «ձեռքերը հեռու պահել թուրքական պետությունից»՝ ռուսական կողմին մեղադրելով մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակություն ստեղծման մեջ և սպառնալով ընտրություններից հետո վերանայել Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս հայտարարությունները ընդգծում են Թուրքիայի ընտրությունների աշխարհաքաղաքական համատեքստը և ավելի հավանական են դարձնում հետընտրական զարգացումները՝ աշխարհաքաղաքական բևեռների ներգրավվածությամբ։
Անկախ Թուրքիայում ընտրությունների արդյունքներից՝ այդ երկրից եկող սպառնալիքները Հայաստանի համար չեն չեզոքացվելու, քանի որ հակահայկական և ազգայնական տրամադրությունները խոր արմատներ ունեն Թուրքիայի հասարակության բոլոր շերտերում, որոնց կարկառուն ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շարքերում։ Այնուամենայնիվ, այդ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից շատ կարևոր է նաև Թուրքիայի այս կամ այն իշխանության արտաքին քաղաքականության մարտավարական առանձնահատկությունների գնահատումը։

Անկախ նախընտրական խոստումներից՝ Թուրքիայի ցանկացած նոր իշխանություն ռազմավարական հարցերում բախվելու է մի կողմից՝ բավական կայացած պետական համակարգի ինստիտուցիոնալ հղկմանը, մյուս կողմից՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առկա իրողություններին։ Փաստն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ընտրազանգվածի տրամադրություններն ու տնտեսական առաջնահերթությունները, որոնք փոխկապակցված են։ Որքան էլ ընդդիմությունը եվրոինտեգրման խոստումներ շռայլի, Թուրքիայի տնտեսության ներկայիս կառուցվածքը էականորեն տարբերվում է նախաէրդողանական շրջանի իրողություններից, որոնք էլ հանդիսացել են այդ գործընթացի մեկնարկի հիմնական նախադրյալը։
Այսպես, 2003թ. Թուրքիայի արտաքին առևտրի 60%-ը բաժին էր ընկնում ԵՄ 27 երկրներին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, իսկ օրինակ՝ ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ առևտուրը միասին կազմում էր Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը 21%-ը: Եթե վերցնենք 2022-ին Թուրքիայի արտաքին առևտրի մասնաբաժինը ԲՐԻՔՍ-ի, Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և թյուրքական երկրների հետ, ապա այն կազմում է շուրջ 37% կամ գրեթե նույնքան, ինչ պայմանական Արևմուտքի հետ առևտրի մասնաբաժինը(2022թ․ տվյալներով ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ Թուրքիայի փոխադարձ առևտրի մասնաբաժինը նվազել է մինչև 40%)։

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ միայն ՌԴ հետ առևտրի ծավալները վերջին 20 տարիների ընթացքում տասնապատկվել է, իսկ ՌԴ մասնաբաժինը Թուրքիայի արտաքին առևտրաշրջանառության մեջ այժմ կազմում շուրջ 11%՝ 2003-ի շուրջ 6%-ի փոխարեն։ Արտաքին առևտրի տեսանկյունից Ռուսաստանը 2022թ. դրությամբ Թուրքայի ամենախոշոր առևտրատնտեսական գործընկեր երկիրն է, իսկ երկրորդը Չինաստանն է։ Սա, իհարկե, ազդում է Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վրա, ինչի հետ պետք է հաշվի նստի ցանկացած նոր իշխանություն։

Վերոհիշյալը, բնականաբար, չի նշանակում, որ Թուրքիայի վարքագիծը անկախ ամեն ինչից կանխատեսելի է, քանի որ քաղաքականության ռազմավարական վերանայումները քիչ հավանական են։ Ընդհակառակը, կախված Թուրքիայում առաջիկա ընտրությունների ընթացքից, արդյունքներից և հետընտրական զարգացումներից՝ տարածաշրջանում իր ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությամբ Անկարայի վարքագիծը կարող է այս կամ այն անակնկալ դրսևորումն ունենալ։ Ինչպես արդեն նշվեց, ընտրապայքարը և հետընտրական փուլը կատաղի են լինելու, ինչը կարող է ինչպես նվազեցնել տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական և ռազմական ակտիվությունը՝ կենտրոնանալով ներքաղաքական խնդիրների վրա, այնպես էլ ակտիվացնել տարածաշրջանում Անկարայի ռազմատենչ վարքագիծը՝ ներքաղաքական խնդիրները արտաքին գործիքակազմով հօգուտ այս կամ այն ուժին լուծելու նպատակով»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}