Լեհաստանի Կրակովում տեղի կունենան Եվրոպայի ամառային երրորդ խաղերը
Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակի անունները:
Եվ ահա նոր համալրում: Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության անվանի վարպետ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:
Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /:
Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական - թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը»,- նշում են կոմիտեից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան