Առաջիկայում նախատեսվում է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակից փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ
Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մայիսի 14-ին մասամբ փլուզվել է:
Պարզվել է, որ աշտարակից մոտ 12 քմ հատված է փլուզվել և փակել ճանապարհը, առկա է մնացած մասի փլուզման վտանգ, տուժածներ չկան: ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և համայնքի աշխատակիցների հետ բացել են ճանապարհը:
Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ առաջիկայում նախատեսվում է փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ իրականացնել։
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մինչև քարաթափումը հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Փաթեթը մրցույթի հայտարարման փուլում է, առաջիկա օրերին կհայտարարվի: Մասնակից լինելու պարագայում այս տարի փլուզված աշտարակը և պարսպի տվյալ հատվածը ամբողջությամբ կվերականգնվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում