Միջազգային դիտորդներ. Թուրքիայի ընտրությունները նշանավորվել են անհավասար մրցակցային պայմաններով
Թուրքիայի գործող նախագահն ու իշխող կուսակցություններն օգտվել են չարդարացված առավելություններից։ Նման եզրակացության են եկել Թուրքիայի նախագահական ընտրությունները դիտարկող միջազգային փորձագետները։ Նրանք նշել են ընդդիմադիր գործիչների, ԶԼՄ-ների, քաղհասարակության ազատ խոսքի, հավաքների շարունակվող սահմանափակումների մասին։
«Սրանք մրցակցային, բայց դեռևս սահմանափակ ընտրություններ էին, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչների կալանավորումը կանխեց լիակատար քաղաքական բազմակարծությունը և խոչընդոտեց ընտրություններին մասնակցելու անհատների իրավունքները», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Գեորգ Լինկը։
Նա ընդգծել է, որ ընտրական գործընթացին քաղաքական միջամտությունը չի համապատասխանում Թուրքիայի միջազգային պարտավորություններին։
Դիտորդներն ուշադրություն են հրավիրել փաստին, որ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել երկրաշարժից տուժածների քվեարկելու իրավունքն իրացնելու համար, ընտրողների մեծ մասը բախվել է դժվարությունների։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տարածած հաղորդագրության համաձայն, խ՛ոսքի և ԶԼՄ-ների ազատությունը, թեև պաշտպանված է սահմանադրությամբ, սահմանափակված է մի շարք օրենքներով։ Կեղծ տեղեկատվության տարածման վերջին քրեականացումը, ինտերնետային կայքերի հաճախակի արգելափակման և առցանց բովանդակության հեռացման փաստերը, լրագրողների շարունակվող ձերբակալությունները և հետապնդումները էլ ավելի են թուլացրել խոսքի ազատությունը:
Քարոզարշավի ընթացքում ազգային հեռուստաընկերությունների մեծ մասը, նաև հանրային հեռարձակողը, չնայած անաչառ մնալու նրա սահմանադրական պարտավորությանը, նախապատվություն է տվել իշխող կուսակցություններին և նրանց թեկնածուներին։
Դիտորդները ցավով են նշել ընտրական մարմնի աշխատանքի ոչ թափանցիմ լինելու, հանրային լրատվամիջոցների կողմնակալության և խոսքի ազատության սահմանափակումների մասին։
Թուրքիայի ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը կազմել է 401 դիտորդ 40 երկրներից, որոնք կազմված են ԺՀՄԻԳ-ի 264 փորձագետներից, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներից, 98-ը ԵԱՀԿ ԽՎ-ից և 39-ը ԵԽԽՎ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելքոնյան. Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ
- Թուրքիայիում հաշվել են բոլոր տեղամասերի արդյունքները. Կլինի երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին