Տարբերությունը, որ ասե՞ք…Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ փոխքաղաքապետ Ավինյանին
«Պարոն Ավինյան, հարթակը պատրաստ է գործարկման, կառաջարկեմ այսօր-վաղը, եթե ձեզ հարմար է քննարկենք, թե որը պետք է լինի առաջին նախագիծը, որ պետք է ներկայացվի երևանցիների դատին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական քննարկման ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ զեկուցելով քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի վերաբերյալ Երևանի բնակիչների կարծիքների հավաքագրումն ապահովող առցնանց հարթակի ստեղծման վերաբերյալ հանձնարարականը:
Խորհրդակցությունը վարող Տիգրան Ավինյանը դիմեց բոլոր վարչություններին, որպեսզի նրանք առաջարկեն, թե որ նախագիծը կարելի է դնել քննարկման և քվեարկության:
«Մենք ունենք պատրաստի նախագծերի քննարկման հնարավորությունը, իսկ ունե՞նք նախագծերի առաջարկման հնարավորություն, թե դեռևս չունենք»,-Գրիգորյանին հարցրեց Ավինյանը:
Սուրեն Գրիգորյանն արձագանքեց. «Տարբերությունը, որ ասե՞ք…»:
Ավինյանը բացատրեց, որ քաղաքապետարանի կողմից առաջարկած նախագծերի քննարկման հատվածն ունեն, բայց ցանկալի է, որ առանձին բաժին լինի, որ քաղաքացիները նախագծեր առաջարկեն:
Գրիգորյանը հայտնեց, որ հատուկ ֆորմատ չկա, բայց կարող են մշակել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում