Գրիգորի Խաչատուրովի դատավարության ժամանակ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի և ևս 12 անձի գործով ընթացող դատական նիստին կալանքի տակ գտնվողներից մեկի անձանցից մեկի՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի ինքնազգացողությունը վատացել է: Դատարան էր ժամանել շտապօգնության մեքենա:
Գործի շրջանակում մեղադրանքներ է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին և ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին և այլ անձանց։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանի համար միևնույն է՝ մեղադրյալը կա՞, թե՞ ոչ, դատավարության մասնակիցներն ամբողջակա՞ն են, թե՞ ոչ, դատավարության մասնակիցներին աշխատանքային ժամի ավարտից հտո ապօրինի պահել են նիստերի դահլիճում :
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով
- Ժամը՝ 16․45-ից պարոն Խաչատուրովն ապօրինի պահվում է անազատության մեջ,ինչը հանցագործություն է․ Հակոբ Ենոքյան
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան