Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից. Ավինյանը՝ ճանշիններին
«Հասկանալի է, որ եկող տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց նորմալ չէ, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում: Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դեռ նախորդ խորհրդակցության ժամանակ բարձրացված ճանապարհների փոսալցման աշխատանքներին:
Նա քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատաև Խորեն Գրիգորյանին հարցրեց, թե արդյոք հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման են հանձնելու ճանշիններին ու չեն անելու փոսալցման աշխատանքներ:
Գրիգորյանը դրական պատասխան տվեց և հավելեց, որ գալիք տարվանից փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման առանձին մրցույթներ չեն իրականացվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականով:
«Այսինքն, ֆիքսելո՞ւ ենք, որ փոսը եթե փորվեց, նույն օրը անպայման պետք է լցվի»,-հրցրեց Ավինյանը՝ հավելելով, որ այդ հարցին շատ լուրջ են վերաբերվելու:
Վարչության պետի պաշտոնակատարը կրկին դրական պատասխան տվեց՝ նշելով, որ հակառակ դեպքում պայմանագրերը կլուծարվեն::
Հարակից հրապարակումներ`
- Ինձ ցանկ տվեք, ոնց որ՝ արդեն սկսում են չհասկանալ. Ավինյանը՝ Երևանի բնակիչների մասին
- Ուզում եմ հասկանալ՝ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշի. Տիգրան Ավինյան
- Խայտառակ վիճակում գտնվող, սարսափելի փոսերով փողոցը Ավինյանի տիրույթում է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում