Հասարակություն 12:00 15/05/2023 Հայաստան

Լեգենդար ARARAT հայկական կոնյակների ամենահեռավոր ակունքը՝ Բերդի մասնաճյուղը, 20 տարեկան է

Հայաստանը կոնյակի երկիր է։ Սա կարգախոս ու բաժակաճառ չէ, այլ ռեալ իրականությունն արտացոլող նախադասություն։ Ապացույցը տեսնելու համար ուղղակի պետք է շրջել Հայաստանով, դուրս գալ Երևանից։ Օրինակ, հասնել սահմանամերձ Տավուշ և տեսնել լեգենդար ARARAT կոնյակների ամենահեռավոր ակունքը՝ Բերդի մասնաճյուղը։ Մի քանի րոպեում կհասկանաք, որ սա սոսկ մասնաճյուղ չէ, շենք ու սարքավորում չէ։ Մի կողմից կոնյակի ստեղծման կուլտուրա ու էսթետիկա, մյուս կողմից, ըստ էության, արդյունաբերական մուլտիպլիկատիվ էֆեկտի օրինակ դասական սխեմայով՝ բարձրակարգ խաղողագործություն, գյուղատնտեսության զարգացում, սոցիալական խնդրի լուծում։ Արդյունքը՝ այն, ինչ լեգենդար ARARAT կոնյակ են կոչում, միշտ ավանդական ու միշտ ժամանակակից, հայի կենսակերպի անբաժան մաս, որը սերդնեսերունդ է փոխանցվում։

Երևանի կոնյակի գործարանը բացի Արարատի և Արմավիրի մարզերում գործող մասնաճյուղերից, նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքում մասնաճյուղ ունի, որն այս տարի նշում է իր հիմնադրման 20-ամյակը։ 20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարևորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են խաղողի մթերումը, թորումը և հնեցումը։

Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը լրագրողներին ներկայացրեց մասնաճյուղի ստեղծման, զարգացման ու գործունեության մանրամասները. «Մասնաճյուղը հիմնվել է 2003 թվականին։ Մինչև 2009 թվականը մթերվել է խաղող, մթերված խաղողից ստացված գինենյութը տեղափոխվել է մեր գործարանի մյուս մասնաճյուղեր։ 2009 թվականին կառուցվել է թորման արտադրամասը։ 2010 թվականին ամբողջությամբ վերազինվել է խաղողի վերամշակման արտադրամասը, հին մամլիչները փոխարինվել են նոր ֆրանսիական մամլիչներով, որոնք հնարավորություն են տվել ստանալ ավելի որակյալ գինենյութ։  2012 թվականին կառուցվել է հնեցման մառանը»։

Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղն ունի հիմնական 18 աշխատակից, խաղողի մթերման ժամանակ ևս 18 աշխատակցով  է համալրվում։

Նա նշեց, որ Երևանի կոնյակի գործարանի այս մասնաճյուղի տեղն ընտրվել է մի քանի գործոն հաշվի առնելով. տարածաշրջանում ցրտահարության վտանգ չկա, կլիման այստեղ մեղմ է, խաղողի որակը, օգնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։

«Գտնվելով սահմանամերձ շրջանում՝ Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությունն այս մասնաճյուղին մոտենում է այլ կերպ. տարածաշրջանի գրեթե ողջ խաղողը մթերում ենք»,- ասաց Բերդի մասնաճյուղի կառավարիչը։

«Մեր մասնաճյուղը աչքի է ընկնում նաև արտադրվող սպիրտների առանձնահատուկ որակով»,- ընդգծեց Գ. Վարդանյանը։



Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանն ասաց, որ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը դարձել է լեգենդար ARARAT կոնյակների հեռավոր ակունքներից մեկը. «Դեռևս 20 տարի առաջ ոչ մի բանով աչքի չընկնող այս վայրում ստեղծվեց մի գործարան, որն այսօր, կարելի է ասել, լիովին դարձել է լեգենդար ARARAT կոնյակների ակունքներից մեկը։ 20-ամյա գիտական, հետևողական, անձնվեր աշխատանքի արդյունքում Երևանի կոնյակի գործարանի Բերդի մեր մասնաճյուղը դարձել է այս տարածաշրջանի այցեքարտերից մեկը»։



Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանի խոսքով, արդեն 20 տարի է այս գործարանը խթանում է գյուղատնտեսության, հատկապես խաղողագործության զարգացմանը տարածաշրջանում, նպաստում է  համայնքի խաղողագործներն ավելի շահագրգռված մոտեցում ունենա դեպի այս հին ու լավ ավադույթը՝ խաղողագործությունը։

«Գործարանը պայմանագիր ունի տարածաշրջանի բոլոր խաղողագործների հետ, ոչ մի կիլոգրամ խաղող դուրս չի մնում։ Դա նպաստում է, որ խաղողագործները հեռահար նպատակներ ունենան»,- ասաց Ա. Հակոբյանը։



Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում հոբելյանական տարվա առիթով կազմակերպված ընդունելությանը ներկա էին մասնաճյուղի հետ պայմանագիր կնքած խաղողագործների մի մասը, գործարանի աշխատակիցները, համայնքի ղեկավարն ու համայնքի այլ ներկայացուցիչներ։

Գարիկ Վարդանյանն իր երախտագիտությունը հայտնեց մասնաճյուղի աշխատակիցներին, որոնց աշխատանքի շնորհիվ է նաև Երևանի կոնյակի գործարանի կոնյակներն իրենց առաջնային տեղն ու դերը պահում  միջազգային ասպարեզում, շնորհակալություն հայտնեց ներկա խաղողագործներին համագործակցության համար։

«2023 թվականը շատ խորհրդանշական է մեզ համար։ 2003 թվականին սովորական թվացող այս վայրը 20 տարիների ընթացքում վերածել է մեր քաղաքի, մեր համայնքի ամենակարևոր, ամենաճանաչված վայրերից մեկի, դարձել է լեգենդար ARARAT կոնյակների ամենահեռավոր ակունքը»,- ընդունելության ժամանակ ասաց նա։



Հոբելյանական տարվան նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» մշակութային շարքի հատուկ նախաձեռնությամբ, որի շրջանակներում մայիսի 12-ին ընկերության մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցանկապատ» ներկայացման այս թատերաշրջանի առաջնախաղը։

Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում և Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում՝ հուզական ապրումների վառ գունապնակի ներքո պատմելով առավել քան 100-ամյա իրադարձությունների մասին։ Եվ այդ ամենը ներկայացվեց Տավուշի զարմանահրաշ բնության բնական դեկորների ներքո։

«Երևանի կոնյակի գործարանի Բերդ մասնաճյուղի 20-րդ տարեդարձն այս մշակութային ձևաչափով նշանավորելու գաղափարը և այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,- ներկայացման սկզբում ասաց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Նա նաև փոխանցեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի  ողջույնը՝ նշելով, որ նա այս պահին երկրում չէ, բայց հենց նրա անմիջական և անձնական մասնակցությամբ է նախաձեռնվել այս ամենը։



«Ցանկապատ» ներկայացման դերակատարներից  Մկրտիչ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում շնորհավորեց մասնաճյուղի 20-ամյակը, ասաց, որ Երևանի կոնյակի գործարանի հրավերով են Բերդում։

«Հրաշալի բեմ ստացանք, կազմակերպիչների կողմից ամեն ինչ արվել էր, որպեսզի մեկ վայրկյան անգամ չզգայինք, որ այլ տեղում ենք ներկայացումը խաղում»,- նշեց դերասանը։ Նա ընդգծեց՝ ուրախ են, որ այս թատերաշրջանի մեկնարկը հենց Բերդում են տալիս։

«Դարեր շարունակ կրկնվող թեմա է։ Ներկայացում, որը հասնում է  հանդիսատեսի հոգուն, կարծում եմ թողնում է մի լույս, հաղորդագրություն։ Դա շատ կարևոր է։ Մեր գործը դա է»,- ասաց Մկրտիչ Արզումանյանը։



2018 թվականին մեկնարկած «Convival Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցներին մշակութային տարբեր փորձառությունների շուրջ։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convivialite գաղափարը՝ աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ կիսելու հագեցած և ջերմ պահեր ստեղծելով։

Արդեն իսկ ավանդույթ դարձած միջոցառումների շարքն ունի բազմաժանր մոտեցում. Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը՝ Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի և մատենագրության ժառանգությունը՝ Մատենադարանում, ինչպես նաև Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքները, Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին և այլն։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ և 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}