Ես էլ եմ դժվարանում ասել՝ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ դեսպանի հայտարարության մասին
«Ինձ համար էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Բայց, հավանաբար, խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում առաջին պատերազմին։ Թերևս այդ տեսանկյունից պետք է նայել։ Բայց ես էլ եմ դժվարանում ասել՝ ինչի մասին է խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ մասին էր խոսում ՀՀ-ում դեսպան Անդրեա Վիկտորինը, մինչ այս պահը չի եղել որևէ հրապարակում այն մասին, որ հայկական զորքերն ադրբեջանական սահմանին են։
Հիշեցնենք, որ այսօր Ա.Վիկտորինը հայտարարել է. «Չափազանց կարևոր է գալ համաձայնության, հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, կանցնեն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին... 1-2 կետ կա, որտեղ հայկական զորքերն են, ասենք, սահմանային տարածքներում»։
Պ.Հովհաննիսյանը նշեց, որ, ըստ երևութին, սա նաև ընդունված ձևաչափ է՝ միշտ դիմել երկու կողմերին, բայց ակնհայտ է բոլորի համար, որ այս շրջանում խոսքը գնում է Հայաստանի տարածքից զորքերի դուրս բերմանը, որին անդրադարձել է Եվրամիություը, ԱՄՆ, այլ գործընկերներ։
«Իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, թե ինչի մասին էր գնում խոսքը»,- ասաց փոխնախարարը։
Պ. Հովհաննիսյանը նշեց, որ նախկինում եթե միայն երկկողմանի հայտարարություններ էին, հիմա արվում են և ուղղված, և երբեմն երկողմանի, որպեսզի նաև պահեն ինչ-որ ձևով կոնտակտ կողմի հետ։
Հարցին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո հնչեցրած հայտարարություններում չի հստակեցրել՝ արդյոք Ալիևը հրաժարվել է «Զանգեզուրի միջանցք» գաղափարից, փոխնախարարն ասաց. «Ինչ վերաբերում է միջանցքային տրամաբանությանը, այս անգամ, համենայն դեպս, դա ընդհանրապես չի հնչել, ինչը նշանակում է, որ մեր գործընկերներն այլևս չեն օգտագործում այդ եզրույթը, և արդեն ակնհայտ էր, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, մեկ-երկու կետերում էլ հայկական զորքեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան
- ԱԳ փոխնախարար. Ճանաչել միմյանց ամբողջականությունը, նշանակում է ճանաչել այն սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին
- ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք չեն կարող լինել ամենուր. Անդրեա Վիկտորին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան