Վարդան Ոսկանյան. Եթե որևէ մեկը հավատում է, որ դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Եթե որևէ մեկը հավատում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, իբր, ճանաչում է կամ ճանաչելու է ինչ-որ 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի Հանրապետություն և դրանից հետո սկսվելու է «պայծառ ապագան», ապա նա առնվազն մանկամիտ է։
Չի կարող լինել այնպես, որ, պատկերավոր ասած, բերանի մի անկյունով հայտարարես, թե ճանաչում ես դա (իմիջիայլոց, Բաքվի բռնապետը դա էլ չի արել), իսկ մյուսով՝ բարբաջես, որ, դիցուք, Երևանի Կոնդ պատմական թաղը, որտեղ, ի դեպ, կառավարական առանձնատներն են, իբրև թե, ինչ-որ բարբարոսսկան «Թափաբաշի» է, ուր պետք է վերադառնան ինչ-որ անհայտ ադրբեջանցիներ։
Դա նույնն է, եթե ինչ-որ մեկը հավատա, թե ես, իբր, համոզված եմ, որ արհեստածին Ադրբեջանն ունի պատմական լեգիտիմ իրավունք տեղաբնիկ ժողովուրդներից որևէ մեկի տարածքի կամ մշակույթի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մինասյան. Ամենամեծ ողբերգությունը կլինի այն, որ արցախահայությունը դադարի պայքարել հանուն իր իրավունքների
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է
- Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը. «Հայկական ալիք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան