ԱԳ փոխնախարար. Ճանաչել միմյանց ամբողջականությունը, նշանակում է ճանաչել այն սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին
«ԵԽ նախագահի այն ուղերձը, որ երկու երկրները պետք է ճանաչեն միմյանց ամբողջականությունը, նշանակում է ճանաչել այն սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին։ Խոսքն ավելի շատ դրա մասին էր, ինչը համապատասխանում է Ալմ Աթիի համաձայնությանը։ Եվ պարզապես վերահստատում էր այդ սկզբունքը»,- Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Նրա գնահատմամբ, հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացին հասնելուն, իսկ Միշելի հայտարարությունից հասկացել է, որ խոսակցությունն առավել առարկայական էր։
Անդրադառնալով հարցին, արդյո՞ք անկլավների թեման քննարկվել է Բրյուսելում, Պ. Հովհաննիսյանն ասաց՝ նման քննարկման մասին տեղյակ չէ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը, ապա ԱԳ նախարարի տեղակալն ասաց՝ հարցը բազմիցս քննարկվել է եվրոպացի, ԱՄՆ գործընկերների հետ. «Սահմանների ճանաչումը, որի մասին խոսեցինք, ենթադրում է նման դուրսբերում»։
Անդրադառնալով հայ գերիների՝ Հայաստան մտած ու հանցագործություններ կատարած երկու ադրբեջանցիների հետ փոխանակման հնարավորությանը, Հովհաննիսյանն ասաց.
«Լսեցինք պարոն Միշելի հայտարարությունները, որտեղ ակնհայտ անդարադարձներ եղան նախ հումանիտար հարցերին, շատ պարզ ասվեց, որ հայ գերիների վերաբերյալ կան բազմաթիվ պայմանավորվածություններ, և պետք է դրանք կատարվեն։ Դա հստակ ուղերձ էր։ Չեմ հիշում, որևէ հիշատակում փոխանակման առումով։ Կոչը նախկինում ձեռք բերված համաձայնությունների մասին էր»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին