Եվրոպացի պաշտոնյան քիթը չպետք է մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է. Տիգրան Աբրահամյան
«Եկել եմ սատարելու գեներալ Խաչատուրովին և այն մարդկանց, որոնք այսպիսի արդարադատության զոհերն են դարձել»,-ակակոռուպցիոն գործերով դատարանի դիմաց ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբարհամյանը և շեշտեց, որ դատարանից սպասելիքներ չունի:
Նա անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններին և նկատեց որ դրանք նորություն չէին:
«Որևէ մեկի համար նորություն չէ, որ այս իշխանությունները և, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացում նախաձեռնել է նշաձողը իջեցնելու քաղաքականություն, ավելին՝ 1-2 շաբաթ առաջ խոսում էր Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության մասին»,-ասաց պատգամավորը:
Աբրահամյանը նաև նկատեց, որ Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է կրել դավաճանի պիտակը, որն իրեն այլևս չի անհանգստացնում և բաց տեքստով հայտարարել է, թե պատրաստ է գնալ դավաճանության և կրել դրա խարանը:
Նա հայտնեց, որ բովանդակային առումով Փաշինյանի խոսքերում փոփոխություն չի եղել, փաթեթավորումն է փոխվել:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ ներկայացուցիչի այն հայտարարությանը, թե ՀՀ զինված ուժերը երկու հատվածում Ադրբեջանին սհմանին են կանգնած՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Եվրոպացի պաշտոնյան քիթը չպետք է մտցնի այնտեղ, որտեղ մտցնում է, և չանի հայտարարություններ, որին կա՛մ չի տիրապետում, կա՛մ նպատակային ձևով փորձում է խեղաթյուրել: Երբ Ադրբեջանն ակնհայտ ագրեսիայի է դիմել՝ սկսած 44-օրյա պատերազմից, դրան հաջորդած ժամանակահատվածից, օկուպացրել է Արցախի և Հայաստանի տարածքները, իր ագրեսիայով հանգեցրել է հազարավոր զոհերի, այս իրավիճակում զագացումները և միջազգային հանրության հայտարարությունները պետք է այլ տրամաբանության ներքո հնչեն»:
Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ նաև ՀՀ-Ադրբեջան սահմանին զորքերի հայելային հետ քաշման շրջանառվող գաղափարին:
«Զորքերի հայելային հետ քաշումը Ադրբեջանին հնարավորություն է տալու ինչպես լեգիտիմացնել իր օկուպացրած ՀՀ տարածքները, այնպես էլ ՀՀ նոր բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու»,-հայտարարեց պատգամավորը և բացատրեց, որ դրան նպաստում է գործող իշխանությունների զիջողականությունը և Ադրբեջանի գործելաոճը, որը չի պահպանում պայմանավորվածությունները և պատրաստ է ցանկացած հնարավորությու օգտագործել Հայաստանին նոր վնասենր հասցնելու համար, այդ թվում՝ տարածքային, մարդկային:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններն իրավական ուժ ունենալ չեն կարող.Արա Զոհրաբյան
- Գառնիկ Դանիելյան. Արդար որոշման դեպքում գեներալ Խաչատուրովն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան