Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին էլ. Անդրանիկ Քոչարյան
«Արցախը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է: Արցախը ի՞նչ է, տեղաշարժվե՞լ է, գտնվում է այնտեղ, ինչպես միշտ գտնվել է»,-ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկզբում ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք Արցախը ներառված է դրա մեջ։
Նա հայտարարեց, թե Հայաստանը բոլոր բանակցություններում միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Հիմաէլ, բայց Արցախն ունի իր սեփական տարածքը և կարգավիճակը։ Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին էլ, հետո կտեսնենք»,-ասաց Քոչարյանը
Նա հայտնեց, որ Հայաստանի սահմաններին հարաբերական հանգիստ վիճակ է, բանակը գտնվում է մարտական վիճակում:
«Հասկացողները հասկացան, թե ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրսևորման արդյունքում։ Մաղթենք հաջողություն մեր բանակին»,-հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է
- Այսպիսով, դավաճան-բռնապետիկը Բրյուսելում ևս մեկ անգամ ուրացավ Արցախ-հայրենիքը. Իշխանյան
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը