Բարդ իրավիճակ է այս պահին. Անդրեա Վիկտորինը՝ վիզաների հետ կապված խնդիրների մասին
«Գիտեմ բարդ իրավիճակ է այս պահին, սերտ կապ ենք պահում Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ԵՄ անդամ երկրների հետ՝ հասկանալու, թե վիզաների տրամադրման ընթացակարգերը որքանով կարելի է պարզեցնել ու բարելավել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին, որ անհնար է որևէ դեսպանատանն օր ամրագրել վիզա ստանալու համար։
Նա նշեց, որ եվրոպական բազմաթիվ երկրների դեսպանատներ խնդիրներ են ունեցել վերադառնալու աշխատանքի նորմալ ընթացքին կովիդից հետո։
«Փաստ է, որ բազմաթիվ տուրիստական գործակալություններ նախապես ամրագրում են բոլոր ազատ ժամերը, ինչը խնդիր է, հենց այդ պատճառով այս ուղղությամբ պետք է աշխատել»,- ասաց Ա. Վիկտորինը՝ տեղեկացնելով, որ օրինակ, գերմանացիները փոխել են իրենց ընթակարգերը։
Նա նաև ընդգծեց, որ պետք չէ վճարել փաստաթղթեր ներկայացնելու նպատակով ժամ նշանակելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները