Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններն իրավական ուժ ունենալ չեն կարող.Արա Զոհրաբյան
«Հանրությանը հասանելի քրեական գործի տվյալները ցույց են տալիս, որ այս գործով կարիք չկար մեկուսացնել գեներալ Խաչատուրովին»,-դատարանի դիմաց հայտարարեց փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ Խաչատրուրովի դեպքում մեկուսացման հիմքերը բացակայում էին, քանի որ նա չէր կարող խոչընդոտել քրեական գործի վարույթին, փախուստի փորձ էլ չէր անի, որովհետև պատկառելի կենսագրությամբ գեներալ է:
Զոհրաբյանի կարծիքով՝ Գրիգորի Խաչատուրովին պահում են կալանքի տակ քաղաքական նպատակներով, քանի որ իշխանությունները տարածքներ զիջելուն միտված գործողություններ են անում, իսկ գեներալը 44-օրյա պատերազմում անառիկ է պահել Տավուշը:
Անդրադառնալով Բրյուսելից հնչած հատարարություններին՝ Զոհրաբյանն նկատեց, որ նման հայտարարությունները իրավական առումով բարդացնում են Հայաստանի վիճակը, բայց Սահմանադրությունն արգելում է որևէ մարմնի, պաշտոնատար անձի տարածքների հետ կապված որևէ որոշում ընդունել, այն կարող է անել միան ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով:
«Նիկոլ Փաշինյանի նման հայտարարություններն իրավաբանական ուժ ունենալ չեն կարող և միջազգային գործընկերներն էլ թող այն ի գիտություն ընդունեն»,-հայտարարեց Զոհրաբյանը և հավելեց, որ նկատում է վարչապետի լիազորությունների վերազանցում, ինչի իրավասություն ժողովուրդը չի տվել Փաշինյանին:
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
- «Կատարյալ ապօրինությունների շարան»․Գ. Խաչատուրովի գործով դատական նիստը հետաձվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան