Արա Պողոսյան. Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները գերմտահոգիչ են։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի ներքաղաքական կյանքում հղի է մեծ վտանգներով։ Ենթադրելի էր, որ Արցախում պաշտոնների համար այլևս կռիվներ չեն լինի, սակայն ցավոք, ոմանց համար ամեն գնով պաշտոն ստանալն ավելի կարեւոր է։ Սա նման է Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկման ընթացքում հույսերին, թե դրանով խնդիր կլուծվի, բայց դրանով առաջացան նոր խնդիրներ։ Անկախ Սամվել Բաբայանի քաղաքական անձի մասին ունեցած կարծիքներից, այն, ինչ հիմա արվում է հավանաբար նրա ցանկությամբ, բերելու է նոր ճգնաժամ։
Ասի ասեմ, հետո չասեք, բա մենք չգիտեինք»։