Գառնիկ Դանիելյան. Արդար որոշման դեպքում գեներալ Խաչատուրովն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի
«Ակնկալում ենք, որ գեներալ Խաչատուրովն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի, և դա կլինի արդար որոշում»,-Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
Դատարանի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, գործիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելու արդեն երկու ամիս անազատության մեջ գտնվող բարձրաստիճան զինվորականին։
Օրենսդիր մարմնի անդամն ասաց՝ գեներալ Խաչատուրովն ապօրինի է կալանավորված։
«Պարզ է, թե ինչու։ Տավուշից գյուղեր կան, որ պետք է հանձնվեն, դրա համար մեզ համար շատ հարգված գեներալներն անցնում են նման դատական գործերով։ Հուսով ենք, որ Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ կարձակվի, և կկարողանա այս ծանր իրավիճակում օգտակար լինել մեր պետությանը, մեր երկրին։ Վիճակն օրհասական է և հապաղելու ժամանակ չկա։ Պետք է ուժերը մեկտեղել, որ կարողանանք այս ծանր իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
- «Կատարյալ ապօրինությունների շարան»․Գ. Խաչատուրովի գործով դատական նիստը հետաձվեց
- Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը.Նաիրա Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան