Դավիթ Բաբայան. Ոչխարի վերջը խորովածն է, լավ իմացեք
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը հետևած Շ. Միշելի հայտարարություններից հետո Արցախում զզվանքի ու գարշանքի տրամադրություններ են։
«Գիտենք՝ ով է Միշելը։ Ընդհանրապես նման մարդկանց առկայությունը ժողովրդավարական համակարգում խայտառակություն է։ Բայց դրա մասին չենք խոսում։ Նա արեց այն, ինչ Չեմբեռլենը 1930 թվականին՝ ծախելով ժողովրդավարական Չեխոսլովակիան Նացիստական Գերմանիային»,-Panorama.am-ի հետ զրույցում ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարություններն այսպես գնահատեց Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Արցախցի գործչի խոսքով, Միշելն այդ հայտարարությամբ արդարարեց 2020 թ. Ադրբեջանի ագրեսիան, անցակետի տեղադրումը։
«Միգուցե այսպես կոչված ժողովրդավարական հանրությունն է Ադրբեջանին դրդել նման քայլերի։ Այս ամենը շատ տհաճ է, զզվելի է։ Դրանով վերջ դրվեց ժողովրդավարությանը, ցույց տվեց, որ իրենք կոռումպացված, մարդասիրական արժեքներ չունեցող մարդիկ են»,-ասաց Բաբայանը։
Միաժամանակ արցախցի գործիչը շնորհակալություն հայտնեց ԵԽ նախագահին ճիշտն ասելու ու խաղաքարտերը բացելու համար։
«Մնացել է 2-3 ստորակետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սպասում են Հայաստանի իշխանության, հասարակության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի արձագանքին ու դիրքորոշմանը։
Նրա խոսքով, այսօր Արցախում չկա մի մարդ, որը ցանկանում է՝ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իշխանությունը պետք է բաց խոսի հասարակության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան