Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կկայանան Երևանում, Սյունիքում և այլ մարզերում
Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 15-26-ը Երևանում, ինչպես նաև Սյունիքում և այլ մարզերում։ Այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիս Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի մասնակցությամբ։
Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը, երիտասարդների հմտություններն ու եվրոպական մշակույթը։
Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է Երևանի կինոյի տանը մայիսի 26-22-ը։ Մուտքն անվճար է և ազատ հանրության համար։ Կցուցադրվեն Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտադրության 13 մրցանակակիր ֆիլմեր՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։
«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին և 19-ին Սյունիքում տեղի կունենան միջոցառումներ։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան։
«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին Կապանում կկայանա տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ ավելի քան 20 ծրագրեր կներկայացնեն սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցությունը տարբեր ոլորտներում։ Տոնավաճառի ընթացքում տեղի կունենան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։ Մայիսի 19-ին Գորիսում անցկացվելու են թեմատիկ քննարկումներ՝ ուղղված ինչպես սոցիալական աշխատողներին, այնպես էլ երիտասարդներին։
ԵՄ դեսպանի հետ միասին այս միջոցառումների համար Սյունիք կմեկնեն «Եվրոպայի թիմ»-ի ավելի քան 13 պետությունները ներկայացնող դեսպաններ կամ այլ ներկայացուցիչներ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպան
- Ես էլ եմ դժվարանում ասել՝ ինչի մասին է խոսքը. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵՄ դեսպանի հայտարարության մասին
- Հուսով ենք՝ երկու կողմերն էլ իրենց զորքերը կհանեն, մեկ-երկու կետերում էլ հայկական զորքեր են. ՀՀ-ում ԵՄ դեսպան
- ԱԳ փոխնախարար. Ճանաչել միմյանց ամբողջականությունը, նշանակում է ճանաչել այն սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին
- ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք չեն կարող լինել ամենուր. Անդրեա Վիկտորին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում