Ժամը՝ 16․45-ից պարոն Խաչատուրովն ապօրինի պահվում է անազատության մեջ,ինչը հանցագործություն է․ Հակոբ Ենոքյան
«Դատարանը ինքն իր համար, ասես՝ ինքն ու մեղադրողը լինեն դալիճում, չեն նկատում մյուսներին, անձին վայրութից հեռացրել են, մնացել է առանց պաշտպան»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ , որտեղ ընթանում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դատական նիստը, լրագրողներին իրավիճակն այսպես ներկայացրեց փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա տեղեկացրեց, որ այժմ ներկայացրել է բացարկի միջնորդություն, քանի որ կան բավականին փաստեր։
«Միջնորդություն եմ ներկայացնում բացարկի։ Դատարանը երևի իմ խոսելուց հոգենեց, ընդմիջում հայտարարեց, որ ինքը հանգստանա»,- ասաց Ենոքյանը՝ նշելով, որ
«Ժամը՝ 16․45-ից պարոն Խաչատուրովը ապօրինի պահվում է անազատության մեջ, ինչը հանցագործություն է»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։
Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան