Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
«Հենց հիմա դատական նիստերի դահլիճում դատավոր Գրիգորյանը հանցագործություն է կատարում։ Մեր կողմից փորձ կատարվեց կանխել այդ հանցագործությունը, վերջինս որոշեց, որ այդ հանցագործությունից թաքնվելու միակ տարբերակը ինձ վարույթից հեռացնելն է»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողներին ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը։
Նա մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փակ նիստի ընթացքում. «Գրիգորի Խաչատուրովը ժամը 16։45-ից հանդիսանում է ազատ մարդ, այսինքն կալանքի որոշման ժամկետը լրացել է, դատարանն ապօրինի կերպով մարդուն պահում է անազատության մեջ այն պարագայում, երբ կալանքի վերաբերյալ դատարանի որոշում առկա չէ։
Այսինքն, հենց հիմա անձն ազատ քաղաքացի է հանդիսանում, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրված չէ, դատարանին դրա կապակցությամբ մատնանշում կատարելուց հետո և պահանջելով, որպեսզի դատարանն ազատ արձակի և ոստիկաններին դուրս հրավիրի դատական նիստերի դահլիճից, դատարանը որոշեց, որ Գրիգորի Խաչատուրովն այս պահին ևս կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Անձին ապօրինի արգելանքի տակ պահելը կլասիկ հանացագործություն է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով»,- ասաց փաստաբանը։
Նա հայտարարեց, որ այս պարագայում Գրիգորի Խաչատուրովը դատավոր Գրիգորյանի մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում, որովհետև գոյություն չունի դատական որոշում, որով նրան կարող են պահել կալանքի տակ և այդ գործողությունները բարձարաձայնելու հետևանքով իրեն դատական նիստերի վարույթից հեռացրել են առանց պատճառաբանելու, թե ինչ կարգապահական խախատում եմ թույլ տվել։
«Նիստը շարունակվելու էր առանց ինձ, իմ պաշտպանյալը պնդելու էր, որ ես լինեմ իր կողքին»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ կոչ անելով «դատարանին դիմել ոչ թե դատարան, այլ հանցագործ տերմինով, որովհետև կոնկրետ հանցագործություն է կատարում»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։ Նա կալանավորվել է մարտի 16-ին։
Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
- «Կատարյալ ապօրինությունների շարան»․Գ. Խաչատուրովի գործով դատական նիստը հետաձվեց
- Գրիգորի Խաչատուրովը կարող է համախմբել հանությանը.Նաիրա Մելիքյան
- Տիգրան Աբրահամյան. Գրիգորի Խաչատուրովը եղել է այն զինվորականը, որ մինչև վերջ գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել
- Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյան
- Իշխանությունն որոշակի պլան ունի, վախենում է դրան խանգարի Գրիգորի Խաչատուրովը. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին