Ստեփան Դանիելյանը՝ ՔՊ-ականներին. Դա շանս է, օգտվեք դրանից
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայ ժողովրդի պատմության վերջին հազար տարվա ընթացքում ամենամեծ վնասը տված խմբավորումները ՔՊ-ն է ու ԵԼՔ դաշինքը, և եթե հայ ժողովուրդը շարունակի գոյություն ունենալ, պատմություն գրողներ լինեն, նաև լինեն հայկական դպրոցներ, ապա այդ խմբավորումներն ու նրա անդամների անունները սև տառերով են դասագրքերում գրվելու:
Ինչի համար եմ սա գրում:
Սա գրում եմ նրա համար, որ այդ հանցավոր կազմակերպության անդամները՝ նախկին, թե ներկա, ովքեր հասկանալով, կամ չհասկանալով, անգամ սկզբնական շրջանում լավ նպատակներ ունենալով, շարունակում են մյուս մարդկանց պիտակավորել, փորձեն այսօր քայլ կատարել ու մի կողմ քաշվել, մենակ թողնելով իրենց պարագլուխներին:
Դա իրենց չի արդարացնի, բայց դա հնարավոր կլինի նրանց համար որպես մեղմացուցիչ հանգամանք համարել: Դա շանս է, օգտվեք դրանից»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Արցախը երևի աշխարհի ամենաանկախ պետությունն է՝ մոտակա ևս 3-4 տարին էլ. Անդրանիկ Քոչարյան
- Արմեն Մինասյան. Ամենամեծ ողբերգությունը կլինի այն, որ արցախահայությունը դադարի պայքարել հանուն իր իրավունքների
- Գևորգ Դանիելյան. Սահմանադրության ուժով Հայաստանի կողմից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելուն հանգեցնող միջազգային պայմանագիրը ի սկզբանե առոչինչ է
- Այսօր Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը 86.6 հազար կմ քառակուսի տարածքում, ինչը ենթադրում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. Սողոմոնյան
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությունը
- Ավարտվել է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
- Սա լավ կազմակերպված «հայ»-ադրբեջանական բեմականացում էր. Աղաբաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան