Ո՞րն է ամուր ընտանիքի գրավականը. Հարցում
Մայիսի 15-ին նշվում է ընտանիքի միջազգային օրը։ Ո՞րն է ամուր ընտանիքի գրավականը։ Հայաստանում որո՞նք են ամուսնալուծությունների պատճառները։ Panorama.am-ն այս թեմայով փոքրիկ հարցում անցկացրեց Երևանի փողոցներում։
Քաղաքացիների կարծիքով, ամուր ընտանիքի համար կարևոր են սերը, հարգանքը, միմյանց հանդեպ վստահությունը, հավատարմությունը։
«Հիմա տղաները և աղջիկները հաշվարկով են սիրում ամուսնանալ, բայց դա երկար չի կարող տևել, քանի որ եթե սեր ու հարգանք չկա, վերջում հանգելու են ամուսնալուծության»,-ասում է հարցման քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի կարևորեց փոխադարձ հարգանքը, սերը, միմյանց զիջելը։
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում վերջին տարիներին ավելացել են ամուսնալուծությունները։ Ինչո՞ւ են զույգերը բաժանվում։
«Շատ են բաժանությունները, ես նույնիսկ զարմանում եմ, իրար չեն հավատում ու չեն վստահում, իսկ դա ամենավատն է»,-ասաց նրանցից մեկը։
«Չեմ ընդունում բաժանությունը, վատ բան է, չեմ ցանկանում ոչ մեկին»,-ավելացրեց մեկ այլ քաղաքացի։
«Սերն է պակասել»,-ասաց մի քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։