
Ավինյանի անվան հետ կապվող կայքում Թանդիլյանին կասկածում են լցոնումների մեջ
Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող Radar.am կայքում հարցում է հրապարակվել. Եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեին առաջիկա կիրակի օրը, ո՞ւմ օգտին կքվեարկեիք։
Հարցման արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի օգտին ավելի շատ են քվեարկել, քան Տիգրան Ավինյանի։ Թանդիլյանը ստացել է ձայների 26 տոկոսը, Ավինյանը՝ 25 տոկոսը։
Հարցման նման արդյունք ստանալուց հետո խմբագրությունը դադարեցրել է քվեարկությունը ու հայտարարել.
«Հաշված րոպեների ընթացքում Մանե Թանդիլյանի օգտին ձայները ավելացան մի քանի հարյուրով։ Հանկարծակի ակտիվությունը ավտոմատացված եղանակով (votebot-երի միջոցով) քվեարկության (լցոնման) հիմնավոր կասկած է առաջացնում»։