Լրագրող Դավիթ Սարգսյանի փաստաբանը դեռևս չի ստացել Ավինյանի հայցադիմումը
Լրագրող Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դեռևս չի ստացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ վերջինի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու համար դրամական փոխհատուցում վճարելու պահանջով։
Panorama.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանն ասաց, որ հայցադիմումը, մնացած որոշումները, դիմումները ստանալուց և իր վստահորդի հետ քննարկելուց հետո պատրաստ է մանրամասն մեկնաբանել ողջ գործընթացը։
Նա նաև հայտնեց, որ երեկվա դրությամբ Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հանված չէր։
Հիշեցնենք, որ այսօր Տիգրան Ավինյանի փաստաբան Հարություն Հարությունյանը հայտնել էր. «Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ Դավիթ Սարգսյանի դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ
- Փաստաբանը՝ լրագրողի դեմ Ավինյանի հայցի մասին. էշին նստելը մի այիբ ա, էշից իջնելը՝ երկու
- Լրագրողական կազմակերպությունները Տիգրան Ավինյանից պահանջում են ցուցաբերել առավել հանդուրժողականություն
- Ավինյանի բախտը չի բերել. Սաթիկ Սեյրանյան
- Դավիթ Սարգսյան. Ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշում է իրականացվում
- Սոցցանցերում արագորեն տարածվում է Դ. Սարգսյանի «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութը
- Լրագրող Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել