«Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու Ֆինլանդիա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ, ՊՆ տխրահռչակ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ու ՔՊ-ական պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանն առաջիկա օրերին կգործուղվեն Ֆինլանդիա:
Թե ինչ առաքելությամբ է 44-օրյա պատերազմի ժամանակ 44 օր հանրությանը խաբած, պատերազմական ինֆորմացիաները կեղծած Արծրուն Հովհաննիսյանը բյուջեի հաշվին գործուղման մեկնելու, երբ շատ ավելի ճիշտ կլիներ, որ գտնվեր բոլորովին այլ «վայրում», մեզ հայտնի չէ: Մեր աղբյուրը նշեց՝ մասնագիտական քննարկման են մասնակցելու: ԱԺ-ից հաստատեցին այս գործուղման մասին լուրը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Դիլիջանում հունիսին տեղի կունենա ՔՊ երկրորդ ժողովը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
- «Փաստ». Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ
- «Հրապարակ». Գործադիրում չեն կողմնորոշվում, թե օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները