Արմեն Ալավերդյան. Պատրաստ եմ անվճար վերապատրաստում անցկացնել նոր ավտոբուսների վարորդների համար
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, որ հաշմանդամության հետևանքով տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, արձագանքել է սոցցանցերում տարածվող այն տեսանյութին, երբ քաղաքացիներն են օգնում անվասայլակով մի կնոջ բարձրանալ ավտոբուս։
Նա գրել է.
«Պատրաստ եմ անվճար վերապատրաստում անցկացնել վարորդների համար, որ այդպիսի իրավիճակներ չլինեն։ Սայլակ օգտագործող ուղևորին բեռի պես ավտոբուս բարձրացնելու կարիք չկա, ընդամենը պետք է ավտոբուսը կայանել մայթեզրի (բորդյուրի) մոտ, որից հետո բացել թեքահարթակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում