Արցախում իշխանության ներկայացուցչի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձը 3 հա տարածք է օտարել
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ հարուցված ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պետական շահերին հակառակ գործելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի շրջանակում՝ սահմանագծման և քարտեզագրման արդյունքում համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի քաղաքային համայնքին փոխանցելու փաստը անտեսելու և նշված տեղամասից 3 հա մակերեսով տարածք ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհուն օտարելու, դրանով իսկ պետության օրինական շահերին էական վնաս պատճառու դեպքի առթիվ:
ԱՀ ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան