Արցախում նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական խնդիրների հետ
Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտնում է, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ։
«Լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):
Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել»,- տեղեկացնում են պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պետնախարար. Հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը
- Ստեփանակերտում ավելացվել են կտրոնների տրամադրման կետերը
- Քաղաքացիները գրում են, որ Արցախում նվազում է կտրոններով հատկացվող սննդամթերքի քանակը
- Արցախում ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին