«Ժողովուրդ». Դիլիջանում հունիսին տեղի կունենա ՔՊ երկրորդ ժողովը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն է անցկացնելու Դիլիջանում:
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացավ, որ թեև ժողովի օրը դեռ հստակեցված չէ, բայց կուսակցությունում նախապատրաստական թեժ աշխատանքներ են տարվում: ՔՊ-ակաները հրավիրյալների ցանկն են հստակեցնում, ժողովի օրակարգի շուրջ են քննարկումներ անում, ինչպես նաև ժողովի անցկացման համար հյուրանոց են փնտրում:
Իշխանականները ջանք չեն խնայում, որ կուսակցության քաղաքական ժողովը բարձր մակարդակով անցնի, որպեսզի վարչության կեղծված ընտրություններից հետո Փաշինյանը գոհ մնա իրենցից:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՔՊ ժողովի անցկացման համար, որոնք տեսանելի են քաղաքում: «Համենայնդեպս ես տեղյակ չեմ այդ ամենի մասին»,-ասաց քաղաքապետը՝ խուսափելով կոնկրետ հարցերի պատասխանելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան