Իտալիայում առգրավված թմրամիջոցը վաճառողներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ էր բերելու
Էկվադորից ջրային տարածքով Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութը եղել է չափազանց մաքուր վիճակում։ Այս մասին հայտնել են Իտալիայի իրավապահները, որոնք առգրավվել են թմրանյութի ողջ խմբաքանակը։
«Կոկաինը հայտնաբերվել է՝ օգտագործելով բարդ սկաներներ և Ջոելի անունով շանը: Պարզվել է՝ առգրավված թմրանյութը չափազանց մաքուր և կատարյալ վիճակում է, թմրամիջոց վաճառողներին ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ կբերի», -«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասված է Իտալիայի իրավապահ մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
Թմրամիջոցների տեղափոխման և հետագա ոչնչացման համար ներգրավվել են ֆինանսական գվարդիայի ավելի քան 30 աշխատակիցներ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան