Հայաստանի օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա. ԱԳ փոխնախարար
«ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումների կոնկրետ ժամկետը չեմ կարող նշել, ըստ երևույթին, դա Անվտանգության խորհրդում է քննարկվել, կարծում եմ՝ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով հացին, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը ռուսական լրատվամիջոցին տված հարվազրույցում ասել էր՝ ինչ-որ փուլում քննարկվել էր ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը, դա ո՞ր շրջանն է եղել։
«Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարկվեցին ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում։ Այդ աշխատանքները շարունակվում են»,- ասաց փոխնախարարը։
Մ.Սաֆարյանն ընդգծեց, որ այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը չկա օրակարգում։ Հարցին՝ ամեն պահի կարո՞ղ է մտնել, նա ասաց. «Ըստ իրավիճակի զարգացման»։
«Իրավիճակը բարդ է, մենք, լինելով ՀԱՊԿ-ի անդամ երկիր և ունենալով պարտավորություններ, շարունակում ենք հույս ունենալ, որ մեր քայլերը, աշխատանքները կբերեն որոշակի արդյունքների։ Դեռևս կա այդ հույսը։
Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է լինի իրավիճակի քաղաքական գնահատական։ Ինչ-որ պահի այդ քննարկումները կարող են նորից վերսկսել»,- ասաց նա։
Նա չցանկացավ պատասխանել հարցին` արդյոք ՀԱՊԿ-ի աջակցության փաթեթը ներառել է սպառազինություն և զորք. «Ես այդ հարցին այս պահին չեմ ուզում անդրադառնալ»:
Անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարությանն անվտանգության միջազգային նոր երաշխիքների փնտրտուքի մասին հարցին, թե ո՞ր երկրների հետ են քննարկումներ ընթանում այդ հարցի շուրջ, Մնացական Սաֆարյանն ասաց. «Խնդրում եմ իրենից ճշտեք։ Մենք ընդհանրապես Հայաստանի անվտանգության հետ կապված կոմպոնենտները փորձում ենք առավել զարգացնել բոլոր ուղղություններով: Իսկ կոնկրետ հարցի պատասխանի համար դիմեք ԱԽ քարտուղարին»:
Խոսելով բանակցությունների մասին՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Հայաստանը բանակցություններում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և անվտանգության հետ կապված միջազգային մեխանիզմների ստեղծմամբ։ Այս պահին բանկցություններն ընթանում են այդ ուղղությամբ և դրա վերաբերյալ հայտարարություններ եղան»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայաստանի և ՀԱՊԿ-ի փոխհարաբերությունները և՞ս քննարկման թեմա կդառնան
- Մարիա Զախարովա. Մենք անարդյունավետ ենք համարում պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների պատճառով
- ՀԱՊԿ. Հայաստանին օգնությունը չի ենթադրում միայն դիտորդներ ուղարկել
- ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին