3 տոննա կոկաի՞ն, Հայաստանի՞ համար, ողջ բնակչությանը բաժանելո՞ւ են. Հարցում
Հայաստանում թմրամիջոցների շրջանառության, թմրամոլության կայն տարածման մասին լուրերն անհանգստացրել են քաղաքացիներին։
Panorama.am-ի կողմից այսօր անցկացրած հարցման արդյունքները փաստում են՝ որ քաղաքացիներին մտահոգում է դրանց օգտագործման ծավալները։
«Այո, շատերն են օգտագործում, բայց ոչ բացահայտ։ Կարծում եմ՝ դրա դեմ աշխատանք չի տարվում, եթե տարվի, ապա դպրոցական երեխաների մոտ էլ չի հայտնաբերվի»,-ասաց հարցման մասնակից քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով, այդ լուրերը չափազանցված են.
«Ես այդքան էլ չեմ տեսնում, ինչքան որ ասում են, իսկ պատշաճ պայքար չի տարվում, քանի որ չկա իշխանություն, որ վերահսկի դա»։
Հարցման մասնակից քաղաքացիներից մի քանիսը վստահ են, որ թմրանյութերի օգտագործումը Հայասատանում գնալով թափ է հավաքում, մինչդեռ պետք է դրա դեմն առնել։
«Շատ է օգտագործվում, բայց նորմալ մարդիկ դա չեն օգտագործի, ովքեր մի փոքր շեղված են, այ դրանք էլ օգտագործում են»,-ասաց մի կին։
Հարցման մասնակիցներից մեկն էլ այսօր լսել է Իտալիայում Հայաստան ուղարկվող մոտ 3 տոննա թմրանյութի առգրավման մասին լուրերը.
«Դա ինձ զարմացրեց, 3 տոննա՞, Հայաստանի՞ համար, ինչ է՝ ողջ բնակչությա՞նն են պատրաստվում բաժանել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան