Տեղափոխության անհնարինության պատճառով արցախցի ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բուժօգնություն ստանալու հնարավորությունից. ԱՆ
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:
«Տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է»,- նշում են Արցախի ԱՆ-ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱՆ. Ադրբեջանը պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել
- Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում. Գեղամ Ստեփանյան
- Կարմիր խաչը տասն օր է՝ Արցախից բուժառուներ չի տեղափոխել Հայաստան
- Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 13 անձ տեղափոխվել է Երևան