«Georgian Airways»-ը մայիսի 20-ից կսկսի թռիչքները դեպի Մոսկվա
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարել է, որ թույլատրել է Georgian Airways-ին մայիսի 20-ից ուղիղ չվերթներ իրականացնել Թբիլիսիից Մոսկվա։
«Georgian Airways»-ը սկսում է կանոնավոր գործունեությունը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով: Ըստ ավիաընկերության՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ուղարկված խնդրանքի՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է գործակալության սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:
Ավիաընկերության թույլտվությունը տրվել է երեքշաբթի։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից Վրաստան թռիչքները կարող են սկսվել հաջորդ շաբաթ
- Վրաստանը հայտնել է, որ ուղիղ ավիաչվերթերը վերականգնելու համար Ռուսաստանից դիմում չի ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին