Reuters.Պենտագոնը սխալմամբ Կիևին փոխանցված ռազմական տեխնիկայի արժեքը ուռճացրել է 3 միլիարդ դոլարով
Պենտագոնը հաշվապահական սխալի պատճառով 3 միլիարդ դոլարով ուռճացրել է Ուկրաինա ուղարկված ռազմական տեխնիկայի արժեքը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ։
Նրանց խոսքով, նման անհամապատասխանություն է հայտնաբերվել Կիև ուղարկված զենքի և ռազմական տեխնիկայի արժեքի հաշվարկի հաշվապահական գնահատականում։
Նյութում ասվում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաշվապահական հաշվառման ճշգրտման մասին կտեղեկացվի շատ մոտ ապագայում, այն բանից հետո, երբ Պենտագոնը մանրակրկիտ ուսումնասիրի իրավիճակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ 6 միլիարդ դոլար է մնացել Կիևին 48 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթից, որը ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ ամերիկյան բյուջեում Կիևին օգնելու գումարը, ըստ կոնգրեսականների, կսպառվի մինչև հուլիս։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 7-10 օրը մեկ մի քանի հարյուր միլիոն դոլար է հատկացնում Կիևին մատակարարումների համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի կիբերկենտրոնին
- ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը կախված է ոչ թե Յենս Ստոլտենբերգից, այլ ՆԱՏՕ-ի անդամներից. Բորել
- Պատրուշևը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ որպես պետության պահպանումը չի մտնում ԱՄՆ-ի ծրագրերի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները