Գեներալ Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ այսօր ևս երեք ամսով երկարաձգվեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը։
Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը հայտնեց, որ փաստաբաններին դեռ չի տրամադրվել որոշումը, ավելի կոնկրետ հայտարարություններ կանեն, երբ այն ստանան։
Ավելի վաղ Ենոքյանն ասել էր, որ Գ. Խաչատուրովը հայտարարել է, դատավորից որևէ ակնկալիք չունի, օբյեկտիվ որոշման չի սպասում։
Հարակից հրապարակումներ`
- Ժամը՝ 16․45-ից պարոն Խաչատուրովն ապօրինի պահվում է անազատության մեջ,ինչը հանցագործություն է․ Հակոբ Ենոքյան
- Դատավորը հանցագործություն է կատարում, ինձ վարույթից հեռացրել է. Գրիգորի Խաչատուրովի պաշտպան
- Գառնիկ Դանիելյան. Արդար որոշման դեպքում գեներալ Խաչատուրովն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի
- Մայիսի 15-ին Գրիգորի Խաչատուրովի գործով կայանալու է կարևոր և բեկումնային նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան