Մալավիում գետաձին մխրճվել է նավակի մեջ, 23 մարդ անհետ կորած է համարվում
Մալավիի ամենամեծ գետում, մեկ տարեկան երեխա է մահացել, 23 մարդ անհետ կորել է՝ այն բանից հետո, երբ գետաձին մխրճվել է նավակի մեջ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Երեքշաբթի օրը իշխանությունները հայտնել են, որ մի փոքր երեխա մահացել է, իսկ 23 մարդ անհետ կորել է այն բանից հետո, երբ գետաձին Մալավիի Շիր գետում մխրճվել է նավին:
Ընդհանուր առմամբ նավում 37 մարդ է եղել, դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։
Ինչպես գործակալությանը հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, տեղի բնակիչներին հաջողվել է ջրից դուրս բերել 13 մարդու, ևս 23-ը մնում են անհետ կորած։ Փրկարարները ջրից դուրս են բերել մեկ տարեկան երեխայի դի։
«Ներկայումս անհետ կորածների որոնողական աշխատանքներ են տարվում»,- ասել է մամուլի քարտուղարը։
Նավակով նման միջադեպերը սովորական են Մալավիում՝ կանոնավոր ջրային տրանսպորտի բացակայության պատճառով:
Անցյալ ամիս Մալավիի Մչինջիի ափերի մոտ 22 ուղևոր տեղափոխող նավն էր շրջվել և գտնվել էին միայն չորսի դիակները։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են