Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում, ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևի հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Այն ինչ ասել է Շառլ Միշելն արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը համենայնդեպս չի ասել ՀՀ իշխանությունը:
Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:
Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:
Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը որպես միջնորդ զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:
Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի` Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:
Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը, Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին:
Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանությունների համար, որոնք այս ընթացքում արձանագրվել են»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳՆ. Միշելի հայտարարությունը վկայում են այն մասին, որ ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքները
- Դավիթ Բաբայան. Ոչխարի վերջը խորովածն է, լավ իմացեք
- Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարության մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը. «Հայկական ալիք»
- Կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում. Շառլ Միշել
- Միշելն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
- Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությունը
- Հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ. Ալմա Աթայի հռչակագրով. Շառլ Միշելը` եռակողմ հանդիպման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան